«Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում». Արմեն Ավետիսյան

«Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում». Արմեն Ավետիսյան

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում:

Այսօր՝ կեսօրին, Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքաում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ, բողոքի ցույց են կազմակերպել «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսերով: Սա ոչ այլ ինչ է, քան հակախաղաղասիրական կոչ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ երկրում և միջէթնիկ բախմանը նպաստող գործողություն բազմազգ Վրաստանում:

Իսկ մեկ ժամ առաջ նույն Քվեմո-Քարթլի նահանգի Սադախլո բնակավայրի ոստիկանության շենքի մոտակայքում մի խումբ ադրբեջանցիներ ծեծի են ենթարկել ազգությամբ հայ երիտասարդի և դիմել փախուստի:

Սա շատ վտանգավոր միջադեպ է, և կարծում եմ՝ Վրաստսնի իրավապահ մարմիները պետք է անհապաղ կանխեն նման միջադեպերը՝ պատժելով օրենքի ամբողջ խստությամբ»: