Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների մասին․ ի՞նչ է եղել

Զելենսկին հայտնել է զոհերի և վիրավորների մասին․ ի՞նչ է եղել

Ռուսական զորքերը գնդակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ահաբեկիչները հարձակվել են խաղաղ Կուրախովո քաղաքի վրա։ Գնդակոծվել են շուկան, ավտոկայանը, գազալցակայանը, բնակելի շենքերը։ Առնվազն 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Կիրիլ Տիմոշենկոն իր հերթին հայտնել է, որ ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով Կուրախովո քաղաքում զոհվել է 8 մարդ է, ևս 5-ը՝ վիրավորվել։