Ռեկտորը չի փոշմանել, որ ժամանակին Արայիկ Հարությունյանին աշխատանքի է ընդունել

Ռեկտորը չի փոշմանել, որ ժամանակին Արայիկ Հարությունյանին աշխատանքի է ընդունել

«Ես համոզված եմ, որ իշխանության ոչ բոլոր օղակներեն են, որ այսպիսի գործելակերպ ունեն։ Վերջին հաշվով վարչապետը հայտարարեց, որ պետք է հարգել և հարգում է բուհերի ինքնավարությունը, դա ինձ համար աքսիոմա է, նա ասել է դրա մասին, բայց նախարարությունը՝ հանձին նախարարի, նրա խորհրդականի, որոնք նախկին համալսարանականներ են, նույն ամբիոնից, իրենք ինչ-որ խնդիրներ են ունեցել ինձ հետ։ Ռեկտորը չի կարող որևէ մեկի ոտքը չտրորել, եթե դու ղեկավար ես, այն էլ այսպիսի մեծ հիմնարկի, անպայման մեկը կամ հարյուրը կդժգոհեն քեզնից։

Այսինքն՝ նախարարը վենդետա՞ է անում․ «Ես կարծում եմ, որ ինչ-որ մի տեղ կարող է դա լինել, թեև համոզված չեմ։ Ես Արայիկ Հարությունյանի հետ աշխատելու տարիներին չեմ շփվել։ Մի 2-3 անգամ տեսել եմ, գնացել եմ իրենց դեկանի հաշվետվությանը։ Ի միջիայլոց իր աշխատանքի ընդունման պայմանագիրը ես եմ ստորագրել»։ Իսկ այն հարցին, թե չի՞ փոշմանել, որ ստորագրել է, պատասխանեց, որ ինքը չի փոշմանում։