Արսեն Թորոսյանն այցելել է Բելառուսի պետական բժշկական համալսարան

Արսեն Թորոսյանն այցելել է Բելառուսի պետական բժշկական համալսարան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Բելառուսի պետական բժշկական համալսարան։ Այս մասին տեղեկանում ենք իր ֆեյսբուքյան էջից։

«Նախարար Մալաշկոյի հետ այցելեցինք Բելառուսի պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպում ունեցանք համալսարանի ռեկտորի, միջազգային հարցերով պրոռեկտորի, ինչպես նաև Բելառուսի բժշկական հետդիպլոմային ակադեմիայի ռեկտորի հետ։

Այցելեցինք համալսարանի տարբեր ամբիոններ, ծանոթացանք սիմուլյացիոն կենտրոնին, մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում գործող 3D մոդելավորման սարքին։ Ծանոթացանք նաև Բելառուսի բժշկական կրթության համակարգին, որտեղ գործող պետական բժշկական համալսարանները ենթարկվում են առողջապահության նախարարությանը, իսկ կրթական ծրագրերը լիցենզավորվում են կրթության նախարարության կողմից։

Պայմանավորվեցինք խորացնել համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում՝ իրարից վերցնելով այն լավագույն պրակտիկան, որը կա մեր երկրներում»։