Դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն՝ կհրեն․ Տիգրան Աբրահամյան

Դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն՝ կհրեն․ Տիգրան Աբրահամյան

Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ:

 

Այս տարիների ընթացքում` մինչև 2018 թ.-ը, հայաստանյան իշխանությունները գործընթացին սատարելու և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթ են ստանձնել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Եթե սրանց իշխանությունը հրաժարվում է իր առաքելությունից և հանձնողի, դավաճանի պիտակ վաստակում, դա դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն կհրեն:

 

Արցախցիների պայքարի հիմքում միջազգային սկզբունքներն ու ինքնորոշման գործընթացի մեկնարկին խորհրդային միության օրենսդրությունն էր, իսկ այդ ճանապարհի ընտրության և շարժման արմատներում արցախցիներն էին:

 

Իհարկե, առանց Հայաստանի սատարման չափազանց ծանր է լինելու, բայց կրկնում եմ` Հայաստանը չէր նախաձեռնել ինքնորոշման գործընթացը և ըստ այդմ` չի կարող դադարեցնել այն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը իր հերթին աջակցում է ադրբեջանական երազանքի իրականացմանը:

 

Արցախը նույնիսկ ծանր բլոկադայի պայմաններում վերահաստատել է իր նպատակը` շարժվել ինքնորոշման իրավունքի ճանապարհով և որևէ պայմաններում չհայտնվել Ադրբեջանի կազմում:

 

Խնդիրն այն է, որ այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է: