Վթարի հետևանքով դադարեցվել է նշված հասցեների գազամատակարարումը

Վթարի հետևանքով դադարեցվել է նշված հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են․

«Հունվարի 18-ին ավտոմեքենայի հարվածից վնասվել է Արաբկիր վարչական շրջանի Համբարձումյան փողոցով անցնող վերգետնյա գազատարը։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 17։20-ից դադարեցվել է Համբարձումյան փողոցի թիվ 97, 97/3, 12/5, 14, 111/3 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Ավետիսյան փողոցի թիվ 74, 76, 78, 80, 112 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը»։