Մայրաքաղաքի ղեկավարը հոսպիտալացվել է

Մայրաքաղաքի ղեկավարը հոսպիտալացվել է

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հոսպիտալացվել է ավստրիական Սանկտ Իոհան ին Տիրոլ քաղաքում։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքապետի խոսնակ Օքսանա Զինովեւան։

Ըստ հրապարակման, Կլիչկոն Ավստրիայում կանցնի հետազոտություն եւ բուժվերականգնողական պրոցեդուրաներ։ «Կլիչկոյի մոտ մեջքի հին վնասվածքի հետեւանքներ են, եւ որոշ սրացում է տեղի ունեցել»,- ասել է Զինովեւան, հավելելով, որ դա որեւէ կապ չունի Կլիչկոյի՝ դահուկներով զբոսանքի դուրս գալու հետ։ Հայտնի է նաեւ, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի զգացվել։