Հայերը կարող են աղոթել Բաքվում․ Ադրբեջանի ցինիզմը

Հայերը կարող են աղոթել Բաքվում․ Ադրբեջանի ցինիզմը

Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին միշտ բաց է հավատացյալների համար։Այդ մասին ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահի տեղակալ Սահիբ Նագիևը, գրում է Հաքին․ազ-ը։

«Պետությունն աջակցություն է ցուցաբերում բոլոր կրոնական ուղղություններին, միջոցներ է հատկացնում նրանց աղոթատների վերականգնման, վերանորոգման և կառուցման համար»,- ասել է Նագիևը։

Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Բաքվի միակ պահպանված հայկական եկեղեցին է։