Ինչու են ուշացնում կուսակցությունները

Ինչու են ուշացնում կուսակցությունները

Օգոստոսի 3-ից, ինչպես հայտնի է, քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ Օգոստոսի 13-ը վերջին օրն է առաջադրման համար։ Մինչև այս պահը սակայն միայն մեկ կուսակցություն է հայտ ներկայացրել առաջադրման համար՝ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից քիչ առաջ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է այսպիսի պատկեր ստեղծվել, հատկապես երբ օրինակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ մեկ տարի առաջ է հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին, քաղաքապետ թեկնածուն էլ Տիգրան Ավինյանն է։

«Առաջադրումները սովորության, ավանդույթի համաձայն միշտ տեղի է ունենում նախավերջին ու հիմնական մասը վերջին օրը։ Իրականում այս պատկերն է, քանի որ շատ պրագմատիկ պատճառներ կան, որովհետև  կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթուղթ են ձևավորում, մի բան պակաս է լինում և այլն։ Առաջադրման հոսքը , կարելի է ասել, լինելու է շաբաթ օրը, նաև կիրակի օրը»,- քիչ առաջ ասաց Վահագն Հովակիմյանը։