Այս տարի կարող ենք հաղթել Ռուսաստանին․ Զելենսկի
![Այս տարի կարող ենք հաղթել Ռուսաստանին․ Զելենսկի](https://hraparak.am/uploads/images/2023/01/image_750x_63ce2ae17d8d4.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկիրն այս տարի կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։
Նման սցենարը հնարավոր է, եթե ուկրաինացիները մնան միասնական, շեշտել է նա։
«Արագությունը կախված է մի քանի բանից՝ ուժը Ուկրաինայի ներսում և ուժը դրսից՝ գործընկերների օգնությունը:
Մենք չպետք է թույլ տանք, որ գործընթացները դանդաղեն թե՛ դրսում, թե՛ ներսում, քանի որ դա կձգձգի պատերազմը», - Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զելենսկին։
Կարծիքներ