Նախագահին ապտակողը չորս ամիս կանցկացնի բանտում

Նախագահին ապտակողը չորս ամիս կանցկացնի բանտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակողը դատարանի վճռով չորս ամիս կանցկացնի բանտում։ Այս մասին հայտնում է BFM-ը։

Ֆրանսիական դատախազությունը պահանջել էր, ի դեպ 18 ամսվա բանտարկություն՝ 5 տարի զենք կրելու սահմանափակմամբ, սակայն դատարանը որոշում է կայացրել բանտարկել չորս ամսվա բանտարկության իսկ մնացած 14 ամիսը վերածել երկու տարվա պայմանական ազատազրկման։ Երկու տարվա ընթացքում նա պարտավոր է լինելու աշխատել կամ ուսանել, ինչպես նաեւ՝ ստանալ հոգեբանական օգնություն եւ այդ ընթացքում ոչ մի իրավախախտում չպետք է թույլ տա։