Մատիտ բռնող կիսագրագետներ են հայտնվել․Կամո Արեյան

Մատիտ բռնող կիսագրագետներ են հայտնվել․Կամո Արեյան

Ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ, ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական նիստին, հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհդական Կամո Արեյանը։

«Աշխատանքի ամբողջ անորակությունը, բարդությունը գալիս է այս նախագծերի անորակությունից, ուստի մեր խնդրանքն է, որ այդ նախագծերը պարզապես չընդունվեն։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ մեր վարչական շրջանների ղեկավարներն ու վարչության պետերը պետք է ուղղակի բնության մեջ նախագծողի հետ լինեն տեղում. «Երբեմն ուղղակի անընդունելի անհամապատասխանություններ են բերում ներկայացնում վարչականի ղեկավարներին նախագծողները, հետո վարչականի ղեկավարն ավելի ճիշտ է ուղղում այդ նախագիծը, քան նախագծողն է իրականացնում»,- հավելել է նա։