Ինչո՞ւ է Սիմոնյանը անդամագրվել ՀՀԿ-ին

Ինչո՞ւ է Սիմոնյանը անդամագրվել ՀՀԿ-ին

Խոսելով իր նկատմամբ քաղաքական հետապնդման մասին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ կա քաղաքական խնդիր, նա նաև պատմեց, թե ինչու է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը․ «Ես կարծում եմ, որ այստեղ կա նաև քաղաքական խնդիր, չեմ թաքցրել և հիմա էլ չեմ թաքցնում․ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ 1997 թվականի սկզբից, երբ դեռ Անդրանիկ Մարգարյանը նոր էր ընտրվում այդ կուսակցության նախագահ, և այդ կուսակցությունը փոքրաթիվ էր։ Աշոտ նավասարդյանի մահվանից հետո ես որոշել եմ գնալ և ընդունվել այդ կուսակցության շարքերը, որովհետև ոչ թե երազում էի կարիերայի մասին, այլ որովհետև ես ունեմ գաղափարական հստակ մոտեցումներ, ես Նժդեհի ազգային պահպանողական գաղափարների ջատագովն եմ»,- ասաց ռեկտորը։