«Հայկական երկաթուղու» մեքենավարները գործադուլ են անում

«Հայկական երկաթուղու» մեքենավարները գործադուլ են անում

Երեկ ամբողջ օրը գործադուլ են արել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նման դուստր ձեռնարկության հավատարմագրային կառավարմանը հանձնված «Հայկական երկաթուղու» մեքենավարները՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Երևան-Գյումրի գնացքն էլ այդ պատճառով երեկ կանգնած է մնացել։

Ընկերության խոսնակ Ռուբեն Գրձելյանը հայտնեց, որ պահանջում են ոչ թե իրենց աշխատավարձերը, այլ աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում։ Նա նշեց, որ մեքենավարները ստանում են 350-400 հազար դրամ աշխաավարձ։ Ընկերությունը համաձայն չէ։ Հարցը, թե միգուցե հաշվարկել են, որ ընկերությունում աստղաբաշխական աշխատավարձեր են թողնում ,Գրձելյանը համարեց հռետորական՝ ասելով, որ յուրաքանչյուր հիմնարկում տնօրինությունը ավելի բարձր է ստանում, քան շարքային աշխատողները։