Հայտնի հումորիստի կինը դատի է տվել «Առաջին ալիքին»

Հայտնի հումորիստի կինը դատի է տվել «Առաջին ալիքին»

Հայտնի հումորիստ Միխայիլ Զադորնովի նախկին կինը՝ Վելտա Զադորնովան, դատի է տվել ռուսական «Առաջին ալիքին» եւ մտադիր է ստանալ փոխհատուցում նախկին ամուսնու ելույթների հեռարձակման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հեռարձակումների պատճառով իր կրած վնասը Վելտա Զադորնովան գնահատել է 4,5 միլիոն ռուբլի։ Հրապարակման մեջ նշվում է, որ «Առաջին ալիքը» երեք անգամ խախտել է Միխայիլ Զադորնովի ելույթների հեռարձակման բացառիկ իրավունքը։

Ի դեպ նշենք, որ «Կոմսոմոլսակայ պրավդան» էլ գրել էր, որ Զադորնովը իր ելույթների հեղինակային իրավունքները փոխանցել էր իր նախկին կնոջը եւ երկրորդ կնոջը։ Հիշեցնենք, որ ռուսաստանցի հայտնի հումորիստը մահացել է քաղցկեղից՝ 2017 թվականին։