Իսրայելի ռազմական հանցագործությունները վերջ չունեն․ Իրան

Իսրայելի ռազմական հանցագործությունները վերջ չունեն․ Իրան

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածում Ալ-Մոհամեդանի հիվանդանոցի ռմբակոծությունից հետո պաղեստինցիների դեմ Իսրայելի ապարտեիդի ռազմական հանցագործությունների վերջը չի երևում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում նշել է,  որ Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին պետք է վերջ դրվի և ռեժիմը պետք է պատասխան տա ցեղասպանության համար։

Սիոնիստ զավթիչները երեքշաբթի օրը ռմբակոծել են Գազայի ալ-Մուամդանի հիվանդանոցը, ինչի հետևանքով նահատակվել է 1090 պաղեստինցի։

Իրանի կառավարությունը, դատապարտելով Գազայի Ալ-Մուամդանի հիվանդանոցի ռմբակոծությունը, չորեքշաբթի օրն ամբողջ երկրում սուգ է հայտարարել: