Իրանը հետևելու է ՀԱՊԿ զորավարժություններին

Իրանը հետևելու է ՀԱՊԿ զորավարժություններին

ՀԱՊԿ երկրները Բելառուսում անցկացվելիք «Մարտական ​​եղբայրություն-2023» զորավարժություններին որպես դիտորդ հրավիրել են Սաուդյան Արաբիայի, Իրանի, Չինաստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Բելառուսի Հանրապետությունում անցկացվող զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների ներկայացուցիչներ՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և Մոնղոլիա»,- ասել է նա։

ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունները կկենտրոնանան անօդաչու թռչող սարքերի կիրառման և դրանց դեմ պայքարի միջոցների վրա, ասել է շտաբի պետը։

Հավելենք, որ սեպտեմբերի 1-ից 6-ը Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։