Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացվել է

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացվել է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր վերացրել է  «Մարտի1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց։ Այսինքն՝ բեկանել է կալանքի մասին առաջին ատյանի որոշումը։ Այս մասին Hraparak․am-ին հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ավելացնելով․ «2018-ի դեկտեմբերի 30-ին դատարանը, գաղտագողի, կայացրել էր կալանավորում կիրառելու վերաբերյալ որոշում, մենք բողոք էինք ներկայացրել, որի քննության արդյունքում որոշեց, որ տվյալ դատական ակտը ենթակա է բեկանման»։

Միհրան Պողոսյանը հավելեց, որ թեև իր պաշտպանյալն իր տված հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ արտերկրում գտնվում է առողջական խնդիրներով պայմանավորված և առողջանալուն պես կվերադառնա Հայաստան, ինքը նրան հորդորելու է մի լավ խորհել, թե ինչպիսի ակնկալիք ունի Հայաստանի արդարադատության համակարգից։