Հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում,առողջական խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն.Սիրտս ցավեց էս տղու համար

Հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում,առողջական  խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն.Սիրտս ցավեց էս տղու համար

Սիրտս ցավեց էս տղու համար:
Կուրթանում հաճախ եմ եղել իրենց տանը, աշխատող մարդիկ են:Հող են մշակում, մայրը անտառից պոպոք է հավաքում, միշտ գնել եմ՝ որակին չնայելով, տան տղամարդիկ համ հանդն են գնում, համ այգին մշակում:
Տանը առողջական լուրջ խնդիրներ ունեցող փոքրիկներ ունեն, որոնք տնակում ծնվել են, տնակում էլ կմեծանան երևի:
Ես նեղվեցի վարչապետի անշրջահայաց կոպիտ պատասխանից:
Հարգելի վարչապետ, դուք ինչ գիտեք, դիմացի մարդու կենսագրության մասին, ուսերի վրայի բեռի մասին, ընտանիքում ունեցած լուրջ խնդիրների մասին, առավել ևս առողջության մասին: Դուք էմեռտե՞ եք, էխո՞ եք; Նայում եք ու դիագնոզը դնում՝ առողջ տղամարդ: Հաՙ Գուցե երկու ոտքն էլ պրոթեզով էր, կամ մեկ այլ, աչքին չերևացող խնդիր ուներ: Չնայած փառք աստծո, էդպես չի:
Օկ, առողջ ա, բայց Կուրթանում ապրող տղամարդը որտեղ պիտի աշխատի, որ կարողանա հիպոթեկով տուն առնի: Ո՞վ նրան հիպոթեկ կտա իր աշխատավարձի չափը իմանալով, եթե 80 100 հազար դրամ է գյուղերում պահակի, էլեկտրիկի ու այլոց աշխատավարձերը: Ձեզ ոչինչ չհուշեց, որ մարդիկ երկրաշարժից հետո եկել ծվարել են Կուրթանում, որ այգի ու հող մշակեն, ընտանիքը պահեն:Հանձնարարեիք, որ մանրամասնորեն քննեն մարդու խնդիրը ու զեկուցեն Ձեզ: Այ նոր էդ ժամանակ առանց հոխորտալ եզրակացություն անեիք:
Էլ չեմ ասում, եթե որևէ մեկը տանը առողջական խնդիր ունեցող երեխա ունի, ապա էնքան ա հիվանդանոցների դռներին փողահան լինում, որ հացին սկսում են ձեր բառերով ասած՝ կակա ասել, կամ էլ անգամ հիվանդանոցում պառկելու հնար չունեն, հանգիստ նստում են տեղները ու հետևում, թե ոնց ա ընտանիքի անդամը տանջվում հիվանդության ձեռքը:
Ուղղակի խնդրում եմ, շատ եմ խնդրում, մարդուն մի պախարակեք Ձեր բազմահազարանոց լսարանի առջև, քանի դեռ չեք լսել ուշադիր իր պատմությունը, չեք գնահատել կարիքները: Նաև վատ ա, շատ վատ ա, որ չեք պատկերացնում, թե գյուղացին ոնց պիտի տուն առնի: Գիտեք ո՞նց Գյուղը պիտի թողնի գնա մեծ քաղաք, երբեմն էլ երկրից դուրս գնա:
Մի արեք էդպես, ուղղակի մի արեք:
Դուք երկրի վարչապետն եք, դուք պատասխանատվություն եք կրում յուրաքանչյուր քաղաքացու առջև:
Ոնց թե կգա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կասի... Ականջներիս չեմ հավատում
Ես Ձեր համակիրն եմ եղել, ու ամեն սխալ քայլ երբ անում եք, ես ինձ եմ մեղադրում:
Էդ տղայից էլ կարելի է ներողություն խնդրել, ես չեմ պատկերացնում, թե ոնց է ընտանիքը էսօր քնելու:
#ասանք

Հ.Գ. Մի անեկդոտ կար , որ բժիշկը հիվանդին ասում ա ինչի ես էսպես հյուծված, հիվանդն ասում ա օրերով հաց չեմ ուտում, էս բժիշկն էլ թե՝ դե պիտի քեզ ստիպես..

Լալա Մանուկյան

Հիշեցնենք,որ երեկ Լոռու մարզում բնակիչներից մեկը մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր բնակարանի հարցը,սակայն վարչապետը հանդիմանց նրան՝ ասելով,որ ձեռով-ոտով առողջ տղամարդը նման բան չի խնդրի: