Ստիպված եմ որոշ խմբերի համար հատուկ պարզաբանել. փաստաբանը՝ Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Ստիպված եմ որոշ խմբերի համար հատուկ պարզաբանել. փաստաբանը՝ Չարչյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեփական մոր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած վայ-իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը որոշել է հիմա էլ անորակ «ինֆորմատորություն» անել՝ ավելորդ անգամ մսխելով Դատախազության և իրավապահների ռեսուրսները:

Ստիպված եմ կրկին, իսկ որոշ խմբերի համար հատուկ, պարզաբանել.

1. Արմեն Չարչյանը հանդիսանում է պատգամավորի թեկնածու և ընտրական օրենսդրությամբ լիազորված է իրականացնելու քարոզչություն:

2. Մանիպուլյատիվ վերնագրով ձայնագրության մեջ չկա որևէ ուղղորդում որևէ ուժին կողմ կամ դեմ քվեարկելու մասին, այլ խոսվում է ընտրություններին մասնակցելու մասին:

3. Շատ է շահարկվում «իմանալու եմ, թե ով չի գնացել» արտահայտությունը: Նորից պարզաբանեմ, որ պատգամավորի թեկնածուին հասանելի և բաց են ընտրատեղամասում առկա բոլոր փաստաթղթերը, հետևաբար ցանկացած թեկնածու կարող է տեղեկանալ, թե ով է մասնակցել և ով՝ ոչ: Ավելին՝ ընտրություններից հետո երկօրյա ժամկետում մասնակցած անձանց ցուցակները հրապարակվում են:

Երկիրը կազմաքանդածներին և վերջիներիս սպասարկուների արատավոր գործունեությանը հաշված ժամեր են մնացել»: