Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա զոհ

Ադրբեջանցի զինվորներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա զոհ

Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինվորներ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնում են ադրբեջանական տելեգրամ ալիքները։

Նշվում է, որ զոհվել է 1 զինծառայող, ևս մեկ զինծառայող տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։