Փախստականների քարավանը կդիմավորեն երկաթե վարագույրով

Փախստականների քարավանը կդիմավորեն երկաթե վարագույրով
Միացյալ Նահանգները կարող է փակել իր հարավային սահմանը Լատինական Ամերիկայից եկող փախստականների քարավանի առաջ եւ արգելել նրանց մուտք գործել ու ապաստան ստանալ ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Թերթի տվյալների համաձայն ԱՄՆ նախագահը կարող է նման կտրուկ քայլի գնալ, որպեսզի կանգնեցնի իր երկրի հարավային սահմաններին մոտեցող միգրանտների հսկայական հոսքը։ Եթե նման քայլի գնա, ապա կօգտագործի իր նախագահական լիազորությունները, ինչպես արեց 2017-ին, մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելով։ Նշենք, որ առայժմ Թրամփը միայն զինվորականների է ուղարկել ԱՄՆ հարավային սահմանագոտի հսկողությունը խստացնելու համար։