Նախկին քաղաքապետի թիմը ընտրության չի՞ մասնակցել

Նախկին քաղաքապետի թիմը ընտրության չի՞ մասնակցել
Եվս կես ժամ եւ կփակվեն ընտրատեղամասերի դռները: Փորձեցինք զրուցել նախկին քաղաքապետի թիմի հետ. գնացե՞լ են արդյոք ընտրության, կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի նախկին պետ Սամվել Հարությունյանին հարցրինք՝ մասնակցե՞լ է ընտրության եւ հանուն ինչի՞ է քվեարկել. «Դուք էդ հարցը ի՞նչ եք ինձ տալիս, տեղս հարմար չի»,-ասաց Հարությունյանը:



Համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ Հրազդանում չի, եթե շուտ հասնի Հրազդան, կմասնակցի ընտրության: Համայնքապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Աշոտ Միքայելյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց կպատասխանեմ, դեռ չեմ գնացել ընտրության եւ չգիտեմ՝ կգնամ ընտրության, թե չեմ գնա»:



«Ես գնացել եմ իմ ընտրությունը կատարել եմ, հիմա էլ գնում եմ Երեւանի 2800 –ամյակը նշելու»,- ասաց համայնքի զարգացման հարցերով նախկին պատասխանատու Գագիկ Հարությունյանը:



Նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ նախկին քաղաքապետի տեղակալ Տիգրան Գեղամյանը մեր զանգերին չպատասխանեցին:



**Նելլի Կարապետյան**