Աստղագուշակ հոկտեմբերի 22-ի համար

Աստղագուշակ հոկտեմբերի 22-ի համար
**Խոյ. **Բարենպաստ օր է միայնության մեջ զբաղմունք գտնելու համար՝ դուք հաճույքով ընթերցում եք և երաժշտություն լսում: Ցանկալի չեն ֆիզիկական լարումները: Դուք ձեզ այնպես եք պահում, կարծես պատրաստ եք դառնալ յուրաքանչյուրի լավագույն ընկերը, ինչը օգնում է համակրանք նվաճել, նոր ծանոթություններ հաստատել:



**Ցուլ. **Ձեր հայտնի մարտական ոգին թաքնվել է չգիտես որտեղ, և դուք էլ հակված եք հանձնվելու դեռ մինչ իսկական մարտի սկիզբը: Այնինչ, դուք բավականաչափ ներուժ ունեք ձեր անբարյացկաներին հաղթելու համար: Եթե խոսքը գնում է մի լուրջ բանի մասին, ապա կասկած չկա, որ շուտով դուք ձեր կարծիքը շրջադարձորեն կփոխեք։



**Երկվորյակ. **Աշխարհիկ միջոցառումների այցելելը, ինչպես պարզվում է, հաճելի գործ չէ, սակայն՝ օգտակար է, քանի որ դուք նոր ծանոթություններ ձեռք կբերեք: Դուք լավատեսորեն եք տրամադրված և թույլ չեք տալիս մանր անախորժություններին փչացնել ձեր տրամադրությունը: Հետո ցանկություն կառաջանա մի փոքր լիցքաթափվել և ժամանակն անցկացնել հաճելի միջավայում:



**Խեցգետին. **Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար օրը բոլորովին հարմար չէ՝ դուք կարող եք սիարահարվել մի մարդու, ով ունակ չէ ուժեղ զգացմունքների: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են ընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, ցուցադրական բաներ անում՝ և դա միայն այն բանի համար, որպեսզի իրենց անձի հանդեպ ուշադրություն հրավիրեն:



**Առյուծ. **Օրվա ընթացքում կլինեն տհաճ բացահայտումներ և հիասթափություններ: Մարդը, ով ձեզ օգնություն էր խոստացել, կնախընտրի հոգ տանել սեփական շահերի համար, ձեզ դնելով միանգամայն տհաճ իրավիճակում:Որքան ավելի շուտ կարգի բերեք ձեր էմոցիաները, ցանկություններն ու ձգտումները, այնքան ավելի լավ:



**Կույս. **Այնտեղ, որտեղ խոսքը կգնա սեփական շահերի մասին, հատկապես՝ ֆինանսական, աստղերը չեն շտապի ձեզ սատարել: Ավելին՝ որքան ավելի շատ եք դուք ջանքեր թափում, այնքան ավելի շատ են ձեզ քննադատում: Դուք կարողանում եք ենթագիտակցորեն գտնել բազմաթիվ բարդ խնդիրների վերաբերյալ ճիշտ որոշումները և աստիճանաբար կյանքի մի շարք հարցերին դրական ուղղվածություն եք տալիս:



**Կշեռք. **Հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, սակայն դուք հակված եք թերագնահատել նոր ծանոթներին, նրանց արժանիքներին վերաբերվել քննադատաբար: Ավագ ազգականների հետ հարաբերությունները լարված են, քանի որ ձեր վարքագիծը սխալ է ընկալվում: Որքան ավելի շատ եք դուք խոսում, այնքան ավելի լավ եք պատկերացնում, թե ինչ է պետք ձեռնարկել:



**Կարիճ. **Օրը շատ հարմար է ցանկացած տեսակի ստեղծագործական բնույթի զբաղմունքի, ինչպես նաև՝ ցուցահանդես, թատրոն, թանգարան, համերգասրահ այցելելու համար: Կարելի է հարդերձարանը թարմացնել, փոխել իմիջը՝ արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները: Չի բացառված, որ դուք հանկարծ համակրանքով լցվեք մի մարդու հանդեպ, ով նախկինում ձեզ նյարդայնացնում էր:



**Աղեղնավոր. **Բարենապաստ օր է ժամանակակից տեխնիկա գնելու և դրանով աշխատելու համար: Ռիսկի չգնաք՝ այսօր դժվար թե ձեր բախտը բերի, իսկ կորուստները կարող են շատ զգալի լինել: Ձեզ ձգում է ճամփորդելու գաղափարը, սակայն ուղևորություն սկսելու համար սա ամենաբարենպաստ օրը չէ:



**Այծեղջյուր. **Հիանալի օր է, որը ձեզ հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ պրոֆեսիոնալ գաղափարները: Հնարավոր են ազդեցիկ մարդու աջակցություն, ծառայողական բարձրացում, աշխատավարձի աճ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսկան առումով: Փոփոխություններ կլինեն անձնական ոլորտում:



**Ջրհոս. **Օգնության մի սպասեք՝ գործի անցեք,անգամ եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Ինքնուրույն գործելով, դուք կլուծեք բազմաթիվ հարցեր, ինչը կարող էր ավելի զգույշ և անվճռական մարդկանց ուժերից վեր լինել: Աշխատեք ձեր հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել, մնացեք ստվերում և ուշադիր հետևեք իրադարձություններին:



**Ձկներ. **Չի բացառված, որ այսօր ձեր մեջ այնպիսի ունակություններ ու տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Անձնական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներդաշնակ են: Հնարավոր է որ սիրահարվեք, ընդ որում՝ լրջորեն ու անպատասխան, այնպես որ՝ պատրաստ եղեք դրան: