Ես Դիանա Գասպարյանին ինձ մրցակից չեմ համարում․ Սուրեն Մուրադյան (տեսանյութ)

Ես Դիանա Գասպարյանին ինձ մրցակից չեմ համարում․ Սուրեն Մուրադյան (տեսանյութ)
Այսօր Էջմիածնի քաղաքապետի` «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, քաղաքապետի ԺՊ Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ սև քարոզչություն է կատարվել մյուս թեկնածուների կողմից:



Գասպարյանի մրցակից Սուրեն Մուրադյանին հարցրինք, թե ինքը ի՞նչ կասի այս առումով, պարզվում է, որ նրա նկատմամբ նույնպես սև քարոզչություն է իրականացվել:



Մեզ հասած տեղեկություններով, երեկ՝ լռության օրը, նրա պաստառների տակ գրել են, որ եթե ընտրեն Մուրադյանին, ապա կընտրեն Մանվել Գրիգորյանին:



Մուրադյանը մեզ հետ զրույցում չհերքեց այդ տեղեկությունը, սակայն չմանրամասնեց՝ ասելով ,որ ժամեր հետո իրենց նախընտրական շտաբը հայտարարություն կտարածի: