Իրեն իրավապաշտպան է կոչում եւ մարդկանց արժանապատվությունը ոտնահարում

Իրեն իրավապաշտպան է կոչում եւ մարդկանց արժանապատվությունը ոտնահարում

Իրավապաշտպան անվանումն իքնին իրավունքի պաշտպան է նշանակում, սակայն մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար եւ իրավապաշտպանները, որոնք նախ և առաջ իրենք պետք է տեղեկացված լինեն իրավունքների ոլորտից եւ պաշտպանեն մարդու իրավունքները, հենց իրենք են ոտնահարում դրանք։ Մարդու անձնական կյանքը հանրայնացնելն ու վարկաբեկելը մարդու իրավունքի կոպիտ խախտում է և ցավալի է, որ այդպես վարվում է մարդ, ով իրեն իրավապաշտպան է կոչում։ 



Խոսքը «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի մասին է։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով մի աղջնակի նկար գրառում է կատարել՝ «սաշիկալիզ» ելնելով այն հանգամանքից, որ այդ աղջիկը ինչ որ առնչություն ունի Սաշիկ Սարգսյանի որդու հետ։



Իրավապաշտպանի կոչումը իրավունք պաշտպանելն է և ոչ թե խախտելը։ Այլ անձի արժանապատվությունը ոտնահարելը, հաշվի չառնելով, որ տվյալ անձը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող առնչություն ունենալ երկրի քաղաքական հարցերին, ի՞նչ է՝ եթե ոչ մարդու իրավունքների ոտնահարում։ Իրավապաշտպանն իրեն թույլ չպիտի տար անգամ որևէ պաշտոնյայի վարած քաղաքականությունից դժգոհ լինելով նրա իրավունքները ոտնահարել, անձնական վիրավորանքներ հնչեցնել՝ թե այդ պաշտոնյայի, թե նրա համախոհների ու մերձավորների հասցեին: Անձի գործից դժգոհ մարդը գործն է քննադատում, այն էլ հիմնավորված, փաստերով:



Քաղաքական գործիչների համախոհներին վիրավորելու հարցում էլ Մարինա Պողոսյանը հետ չի մնում։ Նրա մյուս գրառումը իր էջում վերաբերում է Ռ.Քոչարյանի համախոհներին․ «դրամատիկական թատրոնի ՌՈԲԱԼԻԶՆԵՐ  ոնց եք, լավ եք»: Արդյո՞ք սա հարիր է իրավապաշտպանի գործունեությանը։



Ինչպես 15.02.2018թ. Սասնա Ծռերի գործով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը բարձրաձայնում էր, որ պետք չէ անձնական քինախնդրությունից ելնելով օգտագործել պետական լծակներ պատիժ կիրառելու համար, հարկ է նկատել, որ նաև իրավապաշտպանը չպետք է իրեն թույլ տա քինախնդրությունից ելնելով նվաստացնել որևէ մեկի արժանապատվությունը, իսկ եթե նույնիսկ չկա քինախնդրություն ապա անկախ քաղաքական հայացքներից, միևնույնն է քաղաքակիրթ մոտեցում է պետք:



Ի հավելումն նշեմ, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է, յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել նվաստացնող վերաբերմունքի և այս կետերն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ:



**Նարա Մարտիրոսյան**



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44330737_2184757068458117_8978527745290010624_n.png?_nc_cat=104&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=0e976f51c62c69c8509f619adfc77a88&oe=5C5A2EA4)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/44468166_298991120933670_1111256164307304448_n.png?_nc_cat=111&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=25343b1f58b2f56684c643a6c1aa1bf0&oe=5C50D54D)