Սասուն Միքայելյանի որդին կդառնա քաղաքապետ

Սասուն Միքայելյանի որդին կդառնա քաղաքապետ
Հոկտեմբերի 21-ին Հրազդան քաղաքում քաղաքապետի ընտրություններում մնացին երկու թեկնածուներ՝ Լեւոն Ստեփանյանը եւ Սեւակ Միքայելյանը: Երեք թեկնածուներ ինքնաբացարկ հայտնեցին: Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում առաջադրվեցին 5 թեկնածուներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Սեւակ Միքայելյանը, Լեւոն Ստեփանյանը, նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Դավիթ Քոչարյանը, Մանվել Պողոսյանը եւ Գագիկ Աթասյանը:



**Ովքե՞ր են ինքնաբացարկ հայտնած թեկնածուները**



Ինքնաբացարկ արած թեկնածուներից Գագիկ Աթասյանին Հրազդանում այդքան էլ չեն սիրում, ամեն ձեւով խուսափում են նրա հետ շփվելուց: Հրազդանում խոսում են, որ նա առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, ձայն փախցնելու համար, սակայն ընտրագրավը չվճարելու համար չեն գրանցել: Մանվել Պողոսյանը՝ Աղբյուրակ թաղամասի լիազոր ներկայացուցիչն է, նա սասունական է, եւ իր թեկնածությունը առաջադրել էր Սեւակի Միքայլեյանի հետ, եթե որեւէ թեկնածու չլիներ։ Մանվել Պողոսյանը ինքնաբացարկ չէր անի, որ Սեւակ Միքայելյանը ընտրվեր: Դավիթ Քոչարյանը իր թեկնածություն դրել էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հրազդանում ԲՀԿ-ականները եւ Հանրապետականները կաջացկեն: Քանի որ նա ծնունդով Աղավնաձորից է, նրան սատարելու էր նախկին քաղաքապետի թիմը: Հրազդանում Դավիթ Քոչարյանին չեն ընդունում, հրազդանցիները մեզ հետ զրույցում ասացին, որ Քոչարյանը 4 տարի պատգամավոր է եղել, 4 բառ Հրազդանի մասին չի խոսել խորհրդարանում, հիմա քաղաքապետի թեկնածություն է դրել, հրազդանցին նրան ձայն չի տա: Մեզ հասած տեղեկություններով՝ նրան «վերեւներից» հասկացրել են, որ հեռու մնա քաղաքականությունից եւ հանգիստ նստի տեղը: Բացի այս, նախկին ԲՀԿ-ական պագտամավոր, այժմ անկուսակցական Դավիթը աչքի ընկավ մի քանի հնչեղություն ունեցող ծեծկռտուքի պատմություներով: 2014 թվականին Հրազդան քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել էր վիճաբանության մասնակիցներից մեկի գլխին, այնուհետեւ կրակել գետնին:



Այս դեպքի առիթով քրեական գործ հարուցվեց` ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Իսկ 2018թ.-ին՝ նախքան քաղաքապետի թեկնածությունը առաջադրելը ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանը վիճաբանել է Հրազդան քաղաքի մի բնակչի հետ, բնակչի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի է ենթարկել։



**Սասուն Միքայելյանի որդին կդառնա քաղաքապետ**



Հրազդանցիները հոկտեմբերի 21-ին քաղաքապետ կընտրեն: Թեկնածուներից Լեւոն Ստեփանյանը, Հրազդանում «անտիսրճարան» է հիմնել, նա հայտնի է ապրիլյան հեղափոխական գործընթացների ակտիվիստ որպես: Մինչ Լեւոնը պնդում է, որ իրեն աջակցում են Հրազդան քաղաքի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, եւ նա որեւէ կուսակցության հետ չի միանալու, մինչեւ վերջ պայքարելու է, իսկ չընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը շնորհավորել հաղթող թեկնածուին, այնուհետեւ որպես քաղաքացի ծավալել իր գործունեությունը՝ հանուն Հրազդանի, ինչպես արել է նախկինում: Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր գրում են. «Մի խաբեք ժողովուրդին, պարզապես մի խաբեք: Հենց նոր մենք ավարտեցինք մեր ուսումնասիրությունները: Հետաքրքիր փաստեր ունենք, որը շուտով կհրապարակենք լրատվամիջոցներով: Լևոնն, եթե ձևական թեկնածու չլիներ, ինքնաբացարկ կհայտնի: Լևոնն նրա համար է, որ Սևակն ընտրվի: Այս ամենն դեռ կազմակերպված էր հուլիսից: Հետաքրքիր փաստեր կներկայացնենք Լևոնի, նրա «թիմի», աջակիցների,կազմակերպիչների, կեղծ մրցակցության մասին, ինչքան ուզում եք ջնջեք մեր գրառումներն: Այո, Լևոնի և Սևակի «թիմն» նույնն է: Հենց իրենք, իրենց պաստառներն վնասում, պատռում են, կեղծ մրցակցություն ներկայացնելով: Կրկես է, մանկապարտեզ»:



Անկախ ամեն ինչից՝ Լեւոնը կեղծ թեկնածու է, թե իրական, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին կդառնա քաղաքապետ: Սեւակ Միքայելյանը այս պահին ամենամեծ շանսերն ունի քաղաքապետ դառնալու, քանի որ հայրը լավ թիմ ունի, որն ակտիվ աշխատում է: Սեւակ Միքայելյանի քարոզարշավին նրա հայրը չի մասնակցում , սակայն ուշի-ուշով հետեւոմ է որդու ամեն քայլին: Հրազդանում խոսում են, որ երկու եղբայրների մեջ մեծ տարբերություն կա, Սեւակը՝ կիրթ, նստված, համեստ բնավորության տեր է, իսկ եղբայրը՝ Մեխակը՝ շուտ բռնկվող կռվարար, երեւի դա է պատճառը, որ Սեւակ Միքայելյանի եղբայրը՝ Մեխակ Միքայելյանը եւս չի մասնակցում քարոզաշավին: Հետաքրքիրն այն է, որ Սեւակ Միքայելյանի քարոզաշավի մասնակիցներից շատերը Հանրապետականներ են՝ դպրոցի տնօրեններ, համատիրության նախագաներ, ովքեր իրենց աթոռի չկորցնելու համար՝ դարձ ի շրջանս յուր:



**Նելլի Կարապետյան**