Ուկրաինայում ցանկանում են փակել ռուսական հյուպատեսությունները

Ուկրաինայում ցանկանում են փակել ռուսական հյուպատեսությունները
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը [**«UA: Харьков»**](https://www.youtube.com/watch?v=9KQ4i0SY7As) հեռուստատեսության եթերում գնահատել է այդ երկրի տարածքում ռուսական հյուպատոսությունների փակելու գաղափարը։ Ըստ այդմ, նա ասել է, որ իրականում Կիեւը նման ցանկություն չունի, քանի որ եթե սկսի փակել ռուսական հյուպատոսությունները իր տարածքում, Ռուսաստանն էլ համարժեք հակաքայլեր կձեռնարկի։ Սրանով հանդերձ, նա նկատել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ, որպես այդպիսիք, չկան։ «Մեր դիվանագետներն այնտեղ պարզապես օգնում են ուկրաինացիներին, ներառյալ նաեւ քաղբանտարկյալներին։ Եթե մենք այստեղ փակենք հյուպատոսությունները, ապա Ռուսաստանն էլ մեր հյուպատոսությունները կփակի, որոնք կան նրա տարածքում»,- մասնավորապես ասել է ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նշենք, որ ներկայումս Ռուսաստանի տարածքում բնակվում է 3 միլիոն ուկրաինացի, «որոնց դեմ պարբերաբար սադրանքներ են իրականացվում։ Ուտսիտեւ Ուկրաինան պետք է զերծ մնա ռուսական հյուպատոսություններ փակելու գաղափարից, որպեսզի կարողանա իր քաղաքացիներին օգնել Ռուսաստանի տարածքում»։