Ռոնալդուի դեմ նոր տուժածներ հանդես կգա՞ն

Ռոնալդուի դեմ նոր տուժածներ հանդես կգա՞ն
«Յուվենտուսի» հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի դեմ հնարավոր է հանդես գան նոր տուժածներ Այս մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է ամերկացի Քեթրին Մայորգիի հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ։



Համաձայն հրապարակման, Մայորգիի փաստաբանները մտադիր են այլ անձանց եւս ներգրավել գործում, որոնք տուժել են Ռոնալդուի սեքսուալ ոտնձգություններից։ Մայորգիի փաստաբանները նաեւ հայտարարություն են տարածել, խնդրելով, որ բոլոր նրանք, ովքեր տուժել են Ռոնալդուի սեքսուալ արարքներից, բարձրաձայնեն կատարվածի մասին։ Նշենք, որ դեռ 2005-ին Ռոնալդուն ձերբակալվել էր աֆրիկյան ծագմամբ ֆրանսուհուն բռնաբարելու փորձի համար, սակայն քրեական պատասխանատվությունից խուսափել էր ոչ բավարար ապացույցների շնորհիվ։