«Փաստ». ԱԽ աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը, իսկ ԱԽ քարտուղարը հրաժարական կտա

«Փաստ». ԱԽ աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը, իսկ ԱԽ քարտուղարը հրաժարական կտա
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, վերջերս Անվտանգու թյան խորհրդի աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» եւ աշխատակազմը համալրել «յուրայիններով»: Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռեւս անհայտ է: 



Ի դեպ, մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարեւոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին:



Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալել ի եւ կանխատեսելի գործիչ, ով նաեւ որոշակի փորձառություն ունի»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_