«Իմ քայլը» հիմնադրամը ֆինանսավորել է նաև իրավաբանի դստերը

«Իմ քայլը» հիմնադրամը ֆինանսավորել է նաև իրավաբանի դստերը
Ինչպես հայտնի է, «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը: Պարզվում է՝ հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն է ստացել նաեւ իրավաբան Արա Ղազարյանի դուստրը:



Վերջինս ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում Առաջին տիկնոջը և կառավարության մյուս անդամներին, այդ թվում նաև բարերար Գաբրիել Ջեմբերջյանին, ովքեր կարողացան արագորեն այլընտրանք գտնել Լույս հիմնադրամին, ստեղծել Իմ քայլը հիմնադրամը և իր իրականություն դարձնել իմ դստեր երազանքը՝ ուսումը շարունակել Քեմբրիջում»: