«Հրապարակ». Սպասելը գուցեեւ ճիշտ է

«Հրապարակ». Սպասելը գուցեեւ ճիշտ է
Մեր տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ հետաձգվում է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը, որի քննարկման գլխավոր հարցերից մեկը պետք է լինի երկար ժամանակ Թուրքիո հայ համայնքին լարվածության մեջ պահող՝ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը կրկին ստանձնած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցը:



Վերջինս Հոգեւոր խորհրդին անվերջ ծանուցում է, որ դեռ չի կարող մասնակցել «հրավիրյալ» նիստին: «Աթեշյանը, որը չի հերքում, որ թուրքական իշխանությունները հաճախ միջամտել են պատրիարքի ընտրության գործընթացին, պարզապես չի ցանկանում մասնակցել»,- տեղեկացրեց Հոգեւոր խորհրդին մոտ կանգնած մեր աղբյուրը:



Հիշեցնենք` Ստամբուլի նահանգապետարանից ստացված նամակով թուրքական իշխանությունները հայտնեցին, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռեւս ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետեւաբար՝ Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու եւ Գարեգին Բեքչյանին տեղապահ ընտրելու գործընթացն անվավեր է համարվում:



Ի դեպ, այս հետաձգումը ձեռնտու է նաեւ Էջմիածնին. «Կաթողիկոսն Աթեշյանին կարգալույծ անել չի կարող, նա պատրիարքության ներկայացուցիչ է, եւ հետո` կան նուրբ հարցեր․․․ այնպես որ` սպասելը գուցեեւ ճիշտ է»: