Արտակարգ դեպք Արցախում․ 3-ը զոհվել են ականի պայթյունից (մանրամասներ)

Արտակարգ դեպք Արցախում․ 3-ը զոհվել են ականի պայթյունից (մանրամասներ)
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի տարածքում գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով 3 հոգի զոհվել է, կան վիրավորներ։



Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց․ «Դեպքը բանակի հետ կապ չունի։ Զոհվածները միջազգային կազմակերպության աշխատակիցներ են, որոնք զբաղվել են ականազերծմամբ»։



Սենոր Հասրաթյանը փոխանցեց նաև, որ զոհվածները բրիտանական «Հելո թրասթ»-ի աշխատակիցներ են եղել։