Մոդելը «ձեռ է առնում ռայոնցիներին»

Մոդելը «ձեռ է առնում ռայոնցիներին»
Մոդել Անահիտ Հարությունյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ  Հայաստանում իրեն արժանի տղամարդ չկա․ եթե դրանից բացի ուրիշ ոչինչ էլ ասած չլինի, կարելի է պատկերացնել նրա էությունը։



Նշենք , որ նա «Դեպի Եվրատեսիլ» մասնակիցներից սատարում էր Կամիլ շոուին ու փորձենք հասկանալ Ինստագրամում նրա գրառումը․



**«Հերթական սխալ ընտրություն․ ոչ երգ, ոչ ձայն, անճաշակ ու անիմաստ հագուկապ, ոչ մի շոու։ Մի խոսքով հերթական անգամ համոզվելու ենք, որ ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»։**



Զարմանում ես, որ ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետն ավարտածը իր արտահայտած մտքի տրամաբանության շարունակությունը չընկալի։ Եթե իրեն դուր չի գալիս հակառակ կողմի երգը, ձայնը, այդքանը կարող է ասել։ Ինչու՞ է իր դեմ տրամադրում մարդկանց, ովքեր ոչ թե Երևանից են, պա՜հ, այլ «ռայոնից»։ Փաստորեն մոդելը ձեռ է առնում ռայոնցիներին։ Նրան չի բավարարում  մորեմերկ լուսանկարներով սկանդալները, նոր սկանդալների՜ է ձգտում․․․



Եթե արմատների մեջ խորանաս, մեր բոլոր մեծերն էլ այս կամ այն շրջանից, գյուղից են կամ իր բառերով «ռայոնից են» ու դա իրենց չի խանգարել։ Թող ինքն էլ խորանա իր արմատների մեջ։ Գոնե կհասկանա, որ ինքը Եվրոպայում չի ծնվել, գուցե դրանից հետո մի փոքր հարգանք դրսևորի ազգայինի հանդեպ։



Հասմիկ Բաբաջանյան