Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը` 30 օրից. ԱՄՆ ֆիննախ

Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը` 30 օրից. ԱՄՆ ֆիննախ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կսկսեն գործել 30 օրից, տեղեկացնում է РИА Новости-ն` հղում կատարելով Bloomberg-ին:



«Դուք կարող եք նոր պատժամիջոցների գործադրմանն սպասել 30 օրից: Մենք իրագործում ենք բոլոր եղած պատժամիջոցները և սահմանում ենք նորերը»,- ասել է Մնուչինը:



Նշենք, որ ներկա պահին ԱՄՆ կողմից գործողության մեջ են դրված հակառուսական պատժամիջոցների մի քանի փաթեթներ, որոնք սահմանվել են Դոնբասում ստեղծված իրավիճակի և ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության պատճառաբանություններով: