Դիվանագիտական սկանդալ Թեհրանի եւ Սոֆիայի միջեւ

Դիվանագիտական սկանդալ Թեհրանի եւ Սոֆիայի միջեւ
Բուլղարական Darik-radio-ն հաղորդում է, որ Իրանը հրաժարվել է թույլատրել իր տարածքով անցնել դեպի Սաուդյան Արաբիա մեկնող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի եւ նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռին: Նշենք, որ Թեհրանն իր որոշման մասին հայտնել է այն ժամանակ, երբ Բուլղարիայի վարչապետի ինքնաթիռը մոտենում էր արդեն իրանական օդային սահմաններին: Նշվում է, որ բուլղարական պատվիրակությունը ստիպված է եղել շրջադարձ կատարել եւ ճանապարհը շարունակել Իրաքի տարածքով:



Պաշտոնական Թեհրանը իր որոշման մասին որեւէ բացատրություն չի ներկայացրել: Բուլղարիայի ԱԳ նախարարությունը կապ է հաստատել Սոֆիայում իրանական դեսպանության հետ, կատարվածի առնչությամբ պարզաբանումներ ակնկալելով: Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւան հայտարարել է իր հերթին, ով ի դեպ նույն պատիրակության կազմում է, որ բուլղարական պատվիրակությունը բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ուներ թռիչքն իրականացնելու համար: