Ադրբեջանում պայթել է Խըզիի ռազմապահեստը․6 գյուղ տարհանվել է (նոր մանրամասներ)

Ադրբեջանում պայթել է Խըզիի ռազմապահեստը․6 գյուղ տարհանվել է (նոր մանրամասներ)

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի ՊՆ զինապահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որին հետեւել են պայթյուններ: Հայտնի է, որ պահեստը գտնվում է զորամասի տարածքում՝ Բաքու- Ղուբա ավտոճանապարհի վրա՝ Գիլազի գյուղի մոտ:



Report-ը գրում է, որ վեց գյուղ տարհանվել է, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, բայց նյութական զգալի վնաս է հասցվել գյուղերին:Սպուտնիկ ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է առաջին վիրավորների մասին։



Ադրբեջանական կայքերը գրում են նաև, որ պայթել է Խըզիի ռազմապահեստը։