Բյուզանդական կայսրության դրոշը՝ Մանազկերտի ճակատամարտի տարելիցի պատվին

Բյուզանդական կայսրության դրոշը՝ Մանազկերտի ճակատամարտի տարելիցի պատվին

Ինչպես հայտնի է, 1071 թվականին սելջուկ-թուրքերը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական կայսրությանը: Ճակատամարտի հերթական տարելիցի օրը հույները թուրքերի հետ վիճելի կղզիներում բարձրացրել են Բյուզանդական կայսրության դրոշը՝ ի հեճուկս թուրքերի ակնարկելով, որ բյուզանդական մշակույթը կենդանի է: Այս մասին հայտնում է Sözcü պարբերականը: Ֆարմակոնիսյան եւ Կալոլիմնոսյան կղզիներում ափ է իջել նաեւ Հունաստանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ալկիվիադիս Ստեֆանիսը եւ լուսանկարվել բյուզանդական դրոշի ֆոնին: