Ընդդիմադիրները միավորվեցին

Ընդդիմադիրները միավորվեցին
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական պայքար մղելու համար: «Մուսավաթ» եւ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են 90 միասնական թեկնածուներ առաջադրելու մասին: «Ընդդիմադիր դաշինքի ստեղծումը հնարավորություն կտա համատեղ ուժերով պայքարել ընտրությունները կեղծելու դեմ»,- նշել է միավորված ընդդիմության ղեկավար Ալի Քերիմլին: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 7-ին: