Գիտնականները հերքել են հարաբերականության տեսությունը

Գիտնականները հերքել են հարաբերականության տեսությունը
Ժամանակակից հետազոտությունները հերքում են ժամանակից ֆիզիկայի անկյունաքարերից մեկը՝ լույսի արագության անփոփոխությունը։ Նորագույն ամենաճշգրիտ սարքավորումների օգնությամբ պարզել են, որ հաստատուններից մեկը՝ լույսի արագությունը, անփոփոխ մեծություն չէ, գրում է "Взгляд"–ը՝ հղում կատարելով New Scientist–ին։ Ավստրալացի աստղաֆիզիկոս Ջոն Ուեբբը և նրա աշակերտները հետազոտել են հեռավոր գալակտիկաների լույսի ծագումը մետաղների միացությամբ գոյացած տիեզերական ամպերի միջոցով։




Ալֆան կարող է մեծ կամ փոքր լինել՝ կախված այն բանից, թե տարածության որ մի կետից է արվում դրա դիտարկումը։ Ժամանակից ֆիզիկայում ալֆան համարվում է անփոփոխ և անխախտ, այն ընկած է տիեզերքի գիտական ընկալման հիմքում։ Սակայն ավստրալացի գիտնականի կողմից հայտնաբերված փաստերը վկայում են այն բանի մասին, որ ֆիզիկայի օրենքները հարաբերական են և կախված են հետազոտվող մարմնի՝ Տիեզերքում գրաված դիրքից։ Ալֆա կոնստանտի վերափոխումը հարաբերական մեծության զրկում է ժամանակակից գիտությունը Լորենցի սիմետրիայից, ըստ որի, ֆիզիկայի օրենքները անփոփոխ են ամբողջ տիեզերքում։




Ինչպես հայտնում է շաբաթաթերթը, ժամանակակից ֆիզիկայի այս անկյունային դրույթները՝ դրա հետ լույսի արագության անփոփոխությունը, դրվել են կասկածի տակ։ Ուեբբսի հայտնագործության մեկ այլ հավանական հետևանքը տիեզերքի այսպես կոչված լարային թեորիան է, որը ենթադրում է զուգահեռ իրականությունների գոյություն, հաղորդում է ИТАР-ТАСС–ը: