Երկու հայ զինվորներ մտել են ականապատված տարածք եւ վնասվածքներ ստացել

Երկու հայ զինվորներ մտել են ականապատված տարածք եւ վնասվածքներ ստացել
Մեր տեղեկություններով՝ դեկտեմբեի 29-ին Քելբաջարի սահմանում մառախուղի պատճառով 2 հայ զինծառայողներ մտել են ականապատված տարածք եւ լուրջ վնասվածքներ ստացել ականի պայթյունից: ՀՀ ՊՆ-ն այս առթիվ հաղորդագրություն չի տարածել, սակայն երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատեց այն՝ նշելով, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պայմանագրային զինծառայողներ Միհրան Առաքելյանն ու Վահան Մարգարյանը:



Նրանք այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում: Որոշ տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում եղել է նաեւ անդամահատում: «Վիճակը միջին ծանրության է, ապաքինվում են: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Դավիթ Կարապետյանը: Զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը հրաժարվեց մանրամասներ ասել: