Ուինսթոն Չերչիլի արհեստական ծնոտը վաճառվել է աճուրդում

Ուինսթոն Չերչիլի արհեստական ծնոտը վաճառվել է աճուրդում
Ատամների պրոթեզը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, վաչառվել է 19.2 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 23 հազար եվրո) Լոնդոնում անցկացված աճուրդի ընթացքում, հայտնում է Bonhams աճուրդի տան կայքը:



Վաճառքի հանված պրոթեզը մասամբ պատրաստված է ոսկուց, եւ հատուկ այնպես է պատրաստված եղել, որ մասամբ կոմպենսացնի վարչապետին բնորոշ արտասանական խնդիրները: Bonhams-ի մասնագետների կարծիքով «Չերչիլի ամենահայտնի խոսքերն արտասանվել են հենց այս պրոթեզով»:



2010 թվականի հուլիսին Չերչիլի մեկ այլ պրոթեզ վաճառվել է 15,2 հազար ֆունտ ստեռլինգով: Չերչիլը այնպես էր գնահատում իր ատամնաբույժներին, որ նրանցից մեկին՝ Ուիլֆրեդ Ֆիշին, շնորհել է ասպետի կոչում: