Խոզի գրիպ Վրաստանում

Խոզի գրիպ Վրաստանում
«Խոզի գրիպ» անվանումով հայտնի H1N1-ի տարածման դեպքերի մասին են հաղորդում վրացական լրատվամիջոցները: Վարակվածների թիվը հասնում է 27-ի, բժիշկները կանխատեսում են, որ վիրուսի տարածումը կարող է ավելի մեծ թվով մարդկանց առողջությունը վտանգել, եւ կոչ են անում զգուշություն ցուցաբերել հատկապես խոցելի խմբերին՝ ծերերին, հղի կանանց, սրտային հիվանդություն ունեցող անձանց: Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում Ա տիպի վիրուսից 3 մարդ էր մահացել, այդ թվում՝ մեկ հղի կին: