ՄԱԿ-ի տվյալներով 2010 թվականն ամենատաք տարին է եղել

ՄԱԿ-ի տվյալներով 2010 թվականն ամենատաք տարին է եղել
ՄԱԿ-ին կից Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը 2010 թվականը ճանաչել է ամենատաք տարի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: 2010-ի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 14,53 աստիճան Ցելսիուս, որը 0,53 աստիճանով բարձր է 1960-1990թթ. ժամանակահատվածի միջին ցուցանիշից: Ըստ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության ղեկավար Միշել Ժարոյի, 2010թ. ջերմաստիճանի տվյալները վկայում են, որ Երկրին աստիճանաբար տաքանում է: «Դիտարկումների պատմության մեջ տաս ամենատաք տարիները եղել են 1998թ. հետո»,- ասել է Ժարոն: