Ասանժը կայցելի՞ Ռուսաստան

Ասանժը կայցելի՞ Ռուսաստան
Վերջին ամիսներին ամբողջ աշխարհի լրատվական միջոցները ցնցած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ռուսական վիզա է ստացել եւ պատրաստվում է առաջիկայում  այցելել Ռուսաստան: Այս մասին հայտնել է «WikiLeaks-ի ընկերներ» ֆոնդի հիմնադիրներից մեկը` Իսրայել Շամիրը: Նրա խոսքով` Ասանժը շատ է ցանկանում այցելել Ռուսաստան, բայց դեռեւս չի հասցնում իրագործել իր ցանկությունը:



Իսրայել Շամիրը ենթադրել է, որ WikiLeaks-ի հիմնադիրը երեք շաբաթ անց կգտնվի Ռուսաստանում, սակայն այցելութան նպատակների մասին ոչինչ չի հայտնել: Ներկայումս Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ պահվում է տնային կալանքի տակ: Շվեյցարիան Մեծ Բրիտանիային խնդրել է հանձնել Ջուլիան Ասանժին, քանի որ վերջինս կասկածվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Հանձման մասին որոշումն ընդունելու կամ մերժելու հարցը պետք է քննվի փետրվարի 7-ին, որից հետո Ասանժը կկարողանա այցելել Ռուսաստան, եթե նրան չհանձնեն Շվեյցարիային: