Միլիցիոներները ծեծկռտուք են սարքել գիշերային ակումբում (վիդեո)

Միլիցիոներները ծեծկռտուք են սարքել գիշերային ակումբում (վիդեո)
Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում միլիցիոներները ծեծել են ակումբի անվտանգության աշխատակիցներին: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները միլիցիոներներին ասել են, որ ակումբ մտնելու համար պետք է վճարել: Իրավապահները, որոնք սովոր չեն այդպիսի վերաբերմունքի, որոշել են անվտանգության աշխատակիցներին բացատրել իրենց լեզվով: Բարձր տոներով խոսակցությունը մուտքի մոտ վեր է ածվել ծեծկռտուքի: Մենեջերի խոսքերով, նրանք մոտ 10 հոգի են եղել եւ բոլորն էլ հարբած:



Միլիցիոներները ծեծել են անվտանգության աշխատակիցներին եւ մենեջերին, որից հետո գնացել են կողքի սրճարան: Այստեղ նրանց է հասել ակումբի անվտանգության աշխատակիցների վրեժը: