Օբաման պատրաստվում է վերընտրվել

Օբաման պատրաստվում է վերընտրվել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է 2012 թվայանին 2-րդ անգամ ընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնում է Agence France-Presse-ը: Օբամայի որոշման մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը: Ըստ նրա խոսքերի, մոտակա ամիսներին պատրաստ կլինեն նախագահական ընտրությունների մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:



Հաղորդում են, որ Օբաման պատրաստվում է իր նախընտրական շտաբը բացել Չիկագոյում: Փորձագետները համարում են, որ Օբամայի նախընտրական ծրագրի հիմնական փաստարկներն են՝ առողջապահության բարեփոխումները,  Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումը, ԱՄՆ ռազմական առաքելության պահպանումը Աֆղանստանում եւ Օբամայի վարչակազմի գործունեությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ:



Թե հանրապետականներից ով կլինի Օբամայի հակառակորդը, հայտնի չէ: Որպես ամենահավանական թեկնածուներ շրջանառվում են Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտա Ռոմնիի և Մինեսոտայի նախկին նահանգապետ Թիմ Պոլենտիի անունները: