Մադրիդի կենտրոնում աղբից հյուրանոց է կառուցվել

Մադրիդի կենտրոնում աղբից հյուրանոց է կառուցվել
Այդ յուրահատուկ շենքի կառուցման համար ծախսվել է 12 տոննա աղբ, որը հավաքվել է եվրոպական ծովափերից: Հյուրանոցի այցելուներից գումար չի գանձվել: Բոլորը այցելուները համացանցի միջոցով հնարավորություն են ստացել գիշերել այնտեղ: Համարձակներին սպասվում է անմոռանալի, սակայն հնարավոր է ոչ հաճելի զգացողություն. հյուրանոցը զրկված է հարմարավետություններից՝ այստեղ չկա ջեռուցում, ցնցուղ, տաս հոգու համար աշխատում է մեկ բիոզուգարան եւ մեկ սառնարան:



Համարներում դրված է լողափերից հավաքված կահույք: Պատերին կոտրված հայելիներ են, հատակին՝ ճղճղված գորգեր: Պատերին աղբի լուսանկարներով «պաստառներ են»: Նախագծի հեղինակն է գերմանացի նկարիչ-կոնցեպտուալիստ Հանս Շուլտը:







Կառույցը կանգնեցվել է Մադրիդում անցնող միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի շրջանակներում եւ կմնա մինչեւ շաբաթվա վերջ, գրում է РИА Новости-ն: