Իրանը բանակցում է վեցնյակի հետ

Իրանը բանակցում է վեցնյակի հետ
Ուրբաթ առավոտյան Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել են միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները Իրանի եւ վեցնյակի միջեւ` Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ` բանակցություններն ընթացել են դրական միջավայրում: Մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում. բանակցությունները շարունակվելու են նաեւ հունվարի 22-ին:







Հիշեցնենք, որ բանակցությունների նախօրեին Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանի ժողովուրդը ոչ մի զիջման չի գնա միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ: «Իրանն արդեն իսկ ստացել է միջուկային տեխնոլոգիաներ, թեեւ թշնամի պետություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն մեզ»,- հայտարարել է Մահմուդ Ահմադինեջադը: