Իսկական կինո

Իսկական կինո
«Անիծյալների կղզին» - Մարտին Սկորզեսեն սիրում է բազմաոճությամբ ու անսպասելի լուծումներով անակնկալներ մատուցել: Իսկ այս ֆիլմը, որպես անակնկալ, հիրավի կարող է գլխավորել հիթ-շքերթը: Նրանք, ովքեր կարծում էին, որ Լեոնարդո Դի Կապրիոն «Տիտանիկի» մեջի քաղցրիկ արտաքինով «գլամուրային» տղա է, այս ֆիլմը դիտելուց հետո ստիպված կլինեն վերանայել իրենց աշխարհայացքը:



Բարդ ու անգամ անբացատրելի այս ստեղծագործությունը շատերի մոտ հարցականներ կառաջացնի. «Տեսնես ինչի՞ մասին էր»: Ասենք, որ ամենաճիշտը ուղեղն այդ ուղղությամբ չլարելն է, քանի որ երեւի թե ինքը` Սկորզեսեն էլ այդ հարցին միանշանակ պատասխան չէր տա: Ավելի լավ է ուղղակի վայելել ֆիլմը, որտեղ ամեն ինչ իր տեղում է` գերազանց ռեժիսուրա եւ օպերատորական աշխատանք, մեկը մյուսից լավ դերասանական խաղ ու անսպասելի սյուժետային շրջադարձներ:



http://kinobaza.tv/film/16938/Осров_проклятых_2010#online



«Օտարականը» - Իտալական կինոյի մեծագույն վարպետներից մեկի` Լուկինո Վիսկոնտիի ֆիլմն է, նկարահանված Նոբելյան մրցանակի դափնեկիր, 20-րդ դարի գրականության մեջ իր ուրույն խոսքն ասած Ալբեր Քամյուի համանուն վեպի հիման վրա: Այսօր Քամյուի կամ Վիսկոնտիի անունները, ցավոք, քչերին ինչ-որ բան կասեն, սակայն Մարչելլո Մաստրոյանիի ներկայությունն այս ֆիլմում գոնե շատերի համար կարող է «խայծ» դառնալ:



Խոր, խոհափիլիսոփայական ստեղծագործություն` կյանքի արժեքների նկատմամբ բացարձակ անտարբերության ու անպատասխանատվության, հոգու անկման, հավատքի մերժման մասին: Ամենակարեւորը` Վիսկոնտիին հաջողվել է ֆիլմում քամյուական էկզիստենցիալիզմի ոգին պահպանելը, իսկ Մաստրոյանին, ում ավելի սովոր ենք տեսնել «կայֆարիկ» դերերում, այնպես է խաղում խոր ապատիզմի արդյունքում մարդասպանի վերածված իր հերոսին, որ հասկանում ես, թե որոշ դերասանների համար «ամպլուա» կոչվածը գոյություն չունի, եւ կարող են կերտել ինչ ասես:



http://kinobaza.tv/film/Посторонний_1967#online